Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Հասարակական-քաղաքական գործիչների շրջայց առաջնագիծ՝ կատարված աշխատանքների հաշվետվության շրջանակներում

16.08.2016

Արցախի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ՝ օգոստոսի 13-14-ը կազմակերպվել է ՀՀ և ԱՀ հասարակական-քաղաքական մի խումբ գործիչների շրջայց առաջնագիծ, որի ժամանակ նրանց են ներկայացվել կառավարության հատուկ հաշվեհամարի և բարեգործական այլ ծրագրերի միջոցներով կատարված աշխատանքները: Խմբի անդամները ծանոթացել են, մասնավորապես, ինժեներական նոր կառույցների, կառուցվող ջրագծերի, դիտարկման ու էներգամատակարարման արդի տեխնոլոգիաների, ինչպես նաև բանակի մարտունակության աստիճանի և դիրքապահների անվտանգության ու կենցաղային պայմանների բարելավմանը միտված այլ աշխատանքների հետ:
Կառավարությունը նպատակ ուներ սույն շրջայցով կատարված գաղտնի ծախսերի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնել հասարակությանը՝ նրանց կողմից վստահություն վայելող գործիչների միջոցով: Ծրագիրը շարունակական է լինելու, և կառավարությունը պարբերաբար կկազմակերպի նմանատիպ ձևաչափով հաշվետվություններ:
Հիշեցնենք, որ հանգանակությունը շարունակվում է, և ովքեր ցանկանում են ներդրում ունենալ բանակի մարտունակության բարձրացման գործում, կարող են նվիրատվություն կատարել նաև առցանց ճանապարհով՝ http://minfin-nkr.am/?section=payameria%2Findex

← Վերադառնալ ցուցակին