Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Արայիկ Հարությունյանը Մարտունիում մասնակցել է բազմազավակ ընտանիքների համար կազմակերպված բարեգործական միջոցառմանը

06.05.2017

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 6-ին Մարտունի քաղաքում մասնակցել է շրջանի բազմազավակ շուրջ 80 ընտանիքների համար կազմակերպված բարեգործական միջոցառմանը:
Ռուսաստանաբնակ բարերար, ծագումով Արցախից, Համլետ Վաչենանցի նախաձեռնությամբ՝ Մարտունու շրջանի բազմազավակ ու կարիքավոր շուրջ 80 ընտանիքների, որպես աջակցություն, տրամադրվել է հագուստ, կահույք, կենցաղային տեխնիկա և այլ անհրաժեշտ ապրանքներ:
Արցախի կառավարության ղեկավարը բարձր է գնահատել բազմազավակ և կարիքավոր ընտանիքների սոցիալական հիմնախնդիրների նկատմամբ բարերարի ցուցաբերած ուշադրությունը: Ա. Հարությունյանը կարևորել է ծրագիրը, հատկապես, սոցիալական առկա խնդիրների նկատմամբ անհատական և կոնկրետ մոտեցման առումով:
Իր հերթին Հ. Վաչենանցը նշել է, որ անցած տարի նոյեմբերի 19-ին մեկնարկած ծրագրից արդեն օգտվել է 108 ընտանիք: Նրա պնդմամբ՝ այն շարունակական է լինելու, և փորձելու են փուլ առ փուլ լուծել Արցախի շրջաններում ապրող բոլոր բազմազավակ ու կարիքավոր ընտանիքների ունեցած խնդիրները: Հաջորդ փուլին շուրջ 130 նոր ընտանիքների աջակցության ծրագիրը կամփոփվի արդեն այս տարվա նոյեմբերի 19-ին:
 

← Վերադառնալ ցուցակին