Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին

13.05.2017

 Մայիսի 13-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին՝ դպրոցի տնօրեն, արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին՝ վարչապետը կարևորել է ապագա դիվանագետների՝ արդեն ավանդական դարձած այցը Արցախ:

«Ղարաբաղի հիմնահարցն այսօր հայկական օրակարգի թիվ մեկ խնդիրն է մնում, և շատ կարևոր է, որ տեղում անմիջական հնարավորություն ունենաք  ստանալու անհրաժեշտ տեղեկություններ՝ հետագայում ձեր դիվանագիտական գործունեության ընթացքում կիրառելու համար»,- ապագա դիվանագետներին ուղղված իր խոսքում ասել է գործադիր իշխանության ղեկավարը:

Ա. Հարությունյանը դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին ներկայացրել է վերջին տարիներին Արցախի տնտեսության ունեցած ձեռքբերումները, ինչպես նաև անդրադարձել է հիմնական խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ կատարվող քայլերին:

Հանդիպման ընթացքում հանրապետության վարչապետը նաև պատասխանել է ներկաների հարցերին:

← Վերադառնալ ցուցակին