Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Արայիկ Հարությունյանը հանդիպել է <<Ռազմական լրագրություն>> դասընթացի մասնակիցներին

05.06.2017

 Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունիսի 4-ին ընդունել է <<Ռազմական լրագրություն>> խորագրով դասընթացի ունկնդիրներին՝ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ողջունելով լրագրողներին՝ վարչապետը կարևորել է բանակ-հասարակություն կապի ամրապնդումը և բարձր գնահատել լրագրողների դերը ռազմական ոլորտն առավել գրագետ լուսաբանելու, հասարակության շրջանում զինված ուժերում ընթացող բարեփոխումները, հայկական բանակի մարտունակության բարձրացմանը միտված քայլերն ու նախաձեռնությունները ճշգրտորեն ներկայացնելու գործում: <<Մենք պետք է ցանկացած հարցում սատար կանգնենք բանակին, լինենք բանակում և համարվենք նրա զինվորը, քանի որ այն մեր ապագա հաղթանակների և հաջողությունների գրավականն է>>,- ասել է Ա.Հարությունյանը:
ԱՀ կառավարության ղեկավարը անդրադարձել է ապրիլյան պատերազմի հետևանքներին և արժևորել Արցախի համար դժվարին այդ ժամանակահատվածում ողջ հայության համախմբվածությունը:
Հանդիպմանը, պատասխանելով լրագրողների տարաբնույթ հարցերին, վարչապետն անդրադարձել է Արցախում իրականացվող տնտեսական խոշոր նախագծերին և պարզաբանումներ տվել արտաքին և ներքին քաղաքականության վերաբերյալ:

← Վերադառնալ ցուցակին