Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

«Միավորված էներգետիկ ընկերություն» ՓԲԸ ճանաչվել է «Արցախէներգո» -ի սեփականատեր

21.07.2017

Հուլիսի 21-ին տեղի է ունեցել ԱՀ կառավարության աշխատակազմի կողմից հայտարարված «Արցախէներգո» ՓԲԸ մասնավորեցման մրցույթը, որը վարում էր կառավարության աշխատակազմի պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Գագիկ Իսրայելյանը:
Մրցույթին մասնակցելու համար սահմանված ժամկետում հանձնաժողով է ներկայացվել երկու հայտ՝ «Միավորված էներգետիկ ընկերության» և «Ինտեկո էներգո» ընկերությունների կողմից:
Մրցույթում հաղթող ճանաչված «Միավորված էներգետիկ ընկերության» գլխավոր տնօրեն Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ իրենք պարտավորվում են «Արցախէներգո» ընկերությունում 5 տարվա ընթացքում կատարել 2 մլրդ 700 մլն դրամի ներդրում, առնվազն մեկ տարի պահպանել աշխատավարձի ֆոնդը և նվազագույն աշխատավարձը հասցնել 75 հազար դրամի, առաջիկա երեք տարվա մեջ չբարձրացնել սակագները և այլն:
Մրցույթի ավարտին հանձնաժողովի անդամները շնորհավորել են «Միավորված էներգետիկ ընկերության» ներկայացուցիչներին և հաջողություններ մաղթել նրանց՝ հանրապետության համար ռազմավարական նշանակության բնագավառներից մեկի զարգացման ապահովման գործում:
 

← Վերադառնալ ցուցակին