Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Արայիկ Հարությունյանը Տող գյուղում մասնակցել է արցախյան գինու 4-րդ փառատոնին

16.09.2017

Արցախի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 16-ին Հադրութի շրջանի Տող գյուղում մասնակցել է էկոնոմիկայի նախարարության կողմից կազմակերպած արցախյան գինու 4-րդ փառատոնին:
Ա. Հարությունյանը մասնակցել է փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը, ապա շրջել է տաղավարներով և ծանոթացել ներկայացված գինու տեսականիների հետ: Նա գինի արտադրողներից հետաքրքրվել է ինչպես արտադրանքի իրացման, այնպես էլ այս տարվա խաղողի բերքի ընդունման հարցերով:
«Գինեգործությունն Արցախի ավանդական զարգացած ճյուղերից է եղել և դեռևս խորհրդային տարիներին արցախյան գինին մեծ համբավ է ունեցել ամբողջ ԽՍՀՄ տարածքում: Ուրախալի է, որ անկախությունից հետո կրկին զարգանում է այդ ճյուղը, և, հաշվի առնելով արտահանման աշխարհագրությունը, կարող ենք վստահորեն ասել, որ արցախյան գինին իր պահանջված տեղն է գտնում միջազգային շուկաներում»,- ասել է Ա. Հարությունյանը և հավելել, որ կառավարության կողմից շարունակվելու է ոլորտի զարգացմանն ուղղված հատուկ քաղաքականությունը:
 

← Վերադառնալ ցուցակին