Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Արայիկ Հարությունյանը Հացի գյուղում մասնակցել է ջրագծի բացման արարողությանը

05.10.2017

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 5-ին Մարտունու շրջանի Հացի գյուղում մասնակցել է Շվեյցարական «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամի և Արցախի կառավարության համաֆինանսավորմամբ կառուցված խմելու ջրի խողովակաշարի բացման հանդիսավոր արարողությանը:

Ողջունելով ներկաներին՝ Ա. Հարությունյանը իր խոսքում կարևորել է «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամի և «SPFA» ֆրանսիական բարեգործական կազմակերպության գործունեությունը՝ Արցախի գյուղերի ջրամատակարարման խնդիրները լուծելու գործում: Նա նշել է, որ համայնքները խմելու ջրով ապահովելը մշտապես գտնվում է պետական հոգածության ներքո, և ուրախալի է, որ այդ գործում ակտիվ մասնակցություն են ունենում նաև բարեգործական կազմակերպությունները¬: Արայիկ Հարությունյանը խորհրդանշական է համարել պատմական Հացի գյուղի ջրագծի կառուցումը՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ այնտեղ է գտնվում հայտնի «Անահիտի աղբյուրը»:

Նշենք, որ «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամը ստեղծվել է Ժակ և Դանիել Մարտենների կողմից՝ ի հիշատակ նրանց որդու: Հիմնադրամը շուրջ 10 տարում համաֆինանսավորել է Արցախի 12 բնակավայրերի ջրագծերի կառուցման աշխատանքները՝ բարերար Ժակ Մաթոսյանի ակտիվ աջակցությամբ:

← Վերադառնալ ցուցակին