Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Հրամանագիր Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներ նշանակելու մասին

29.11.2017

Համաձայն «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ԼՂՀ օրենքի եւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համալրման համար մրցույթի անցկացման կարգի` Խորհրդի անդամի երկու թափուր տեղերի համալրման համար 2017 թվականի նոյեմբերի 28-ին հայտարարված մրցույթին մասնակցելու համար դիմել են երեք թեկնածուներ`
Արթուր Վեսմիրի Ներսիսյանը՝ «Հանրային հեռուստառադիոընկերություն» ՓԲԸ գործադիր տնօրեն,
Նվարդ Անդրանիկի Ալեքսանյանը՝ Հանրային ռադիոյի գլխավոր խմբագիր,
Սուրեն Ազատի Միրզոյանը՝ «Արցախկապ» ՓԲԸ նախկին տնօրեն¸ ներկայումս չի աշխատում:
2017 թվականի նոյեմբերի 28-ին անցկացված մրցույթում հանձնաժողովը Արթուր Ներսիսյանին եւ Նվարդ Ալեքսանյանին հաղթողներ է ճանաչել եւ, հիմք ընդունելով վերոհիշյալ օրենքն ու կարգը, իր կատարած ընտրության վերաբերյալ գրավոր հիմնավորում է ներկայացրել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանին` մրցույթում հաղթած թեկնածուներին Խորհրդի անդամ նշանակելու համար:
Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 29-ին հրամանագիր է ստորագրել Արթուր Ներսիսյանին եւ Նվարդ Ալեքսանյանին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներ նշանակելու մասին:

 

← Վերադառնալ ցուցակին