Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

ԱՀ եւ ՀՀ Նախագահները խորհրդակցություն են հրավիրել պաշտպանության նախարարությունում

02.12.2017

 Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 1-ին դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին:
Նույն օրը երկու հայկական հանրապետությունների նախագահներն Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունում հրավիրել են աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված պաշտպանության բանակի մարտունակության հետեւողական բարձրացման, Արցախի եւ Հայաստանի ռազմական փոխգործակցության հարցերին եւ սահմաններում տիրող իրավիճակին:
Երկուստեք կարեւորվել է բանակաշինության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցության բարձր մակարդակի ապահովումը, ինչը հանդիսանում է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման կարեւոր գրավականներից մեկը:

 

← Վերադառնալ ցուցակին