Արցախի եւ Հայաստանի նախագահները ծաղկեպսակներ են դրել Մարշալ Բաղրամյանի հուշարձանին
04.12.2017
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը եւ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 4-ին մարշալ Բաղրամյանի ծննդյան 120-ամյակի կապակցությամբ ծաղկեպսակներ են դրել Ստեփանակերտում անվանի զորավարի հուշարձանին: