Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Հանդիպում Հաշվեքննիչ պալատի ներկայացուցիչների հետ

21.12.2017

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 20-ին հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի ներկայացուցիչների հետ՝ գերատեսչության ղեկավար Էռնեստ Ավանեսյանի գլխավորությամբ:
Երկրի ղեկավարը շնորհավորել է ներկաներին կառույցի՝ որպես արտաքին պետական հաշվեքննություն իրականացնող անկախ մարմնի 10-ամյա հոբելյանի կապակցությամբ, մաղթել արդյունավետ աշխատանք եւ պետական բարձր պարգեւներ հանձնել մի խումբ աշխատակիցների:
Բակո Սահակյանը կարեւորել է Հաշվեքննիչ պալատի կողմից իրականացվող աշխատանքները՝ նշելով, որ դրանցից է նաեւ կախված պետական միջոցների նկատմամբ հսկողության արդյունավետ իրականացումը՝ հավելելով, որ այսուհետ էլ ամեն ինչ կարվի կառույցի բնականոն գործունեությունն ապահովելու եւ աշխատակիցների սոցիալ-կենցաղային պայմանները բարելավելու ուղղությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին