Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Ցավակցական հեռագիր Արցախի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Հրանտ Մելքումյանի մահվան կապակցությամբ

22.01.2018

 Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 21-ին ցավակցական հեռագիր է հղել Արցախի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Հրանտ Մելքումյանի մահվան կապակցությամբ։
Հեռագրում ասված է.
<<Խոր ցավով տեղեկացա ճանաչված հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Հրանտ Արտեմի Մելքումյանի մահվան մասին:
Մեծ է Հրանտ Մելքումյանի ներդրումը մեր անկախ պետականության կայացման ու զորացման, Արցախում պառլամենտարիզմի եւ բազմակարծության զարգացման ու ամրապնդման գործում: Զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ՝ նա իրեն դրսեւորել է որպես բանիմաց ու պարկեշտ անձնավորություն:
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին եւ մաղթում արիություն ու ոգու կորով>>:

← Վերադառնալ ցուցակին