Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Հանդիպում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի հետ

01.02.2018

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 1-ին ընդունել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանին:
Քննարկվել են Արցախում բարձրագույն կրթության զարգացման, հայկական երկու պետությունների միջբուհական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր:
Նախագահը կարեւորել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ փոխգործակցությունը՝ այն համարելով պահանջված Արցախի համար:
Հանդիպմանը մասնակցում էին պետնախարար Արայիկ Հարությունյանը, կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը:
 

← Վերադառնալ ցուցակին