Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Ոստիկանության 2017 թվականի գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստ

21.02.2018

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 21-ին մասնակցել է Արցախի Հանրապետության ոստիկանության 2017 թվականի գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստին:
Նախագահը հաշվետու ժամանակահատվածում ոստիկանության աշխատանքը, ընդհանուր առմամբ, գնահատել է բավարար:
Բակո Սահակյանը նշել է, որ 2018 թվականին օպերատիվ ծառայողական գործունեություն իրականացնելու ընթացքում ոստիկանությունից եւս պահանջվելու է ամենօրյա քրտնաջան աշխատանք:
«Հանցավորության դեմ տարվող պայքարում անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել օպերատիվ հնարավորությունների ընդլայնման եւ պրոֆիլակտիկ աշխատանքների ուժեղացման վրա՝ նախնական փուլում հանցագործությունների կանխարգելման ու չեզոքացման նպատակով»,- իր ելույթում ընդգծել է երկրի ղեկավարը, համոզմունք հայտնելով, որ ոստիկանության ղեկավարությունը եւ ողջ անձնակազմը պատրաստակամ են լուծելու իրենց առջեւ դրված խնդիրները, ինչի համար համակարգում առկա է համապատասխան ներուժ:


 

← Վերադառնալ ցուցակին