Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Խորհրդակցություն սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրերի իրականացման շուրջ

05.03.2018

Նախագահ Բակո Սահակյանը մարտի 5-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել հանրապետությունում սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրերի իրականացման շուրջ:
Հատուկ ուշադրություն է դարձվել Թալիշի վերականգնման գործընթացին:
Օրակարգում ընդգրկված հարցերի կապակցությամբ համապատասխան զեկույցներով հանդես են եկել շահագրգիռ մարմինների ղեկավարները:
Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված խնդիրների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
 

← Վերադառնալ ցուցակին