Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Հանդիպում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնակատար Դավիթ Անանյանի հետ

12.04.2018

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնակատար Դավիթ Անանյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, քննարկվել են ֆինանսական ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին