Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Հանդիպում ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ու մի շարք առաջատար ընկերությունների ղեկավարների հետ

16.04.2018

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի մի խումբ անդամների՝ կառույցի նախագահ Գագիկ Բունիաթյանի գլխավորությամբ եւ տեղեկատվության ոլորտում հայաստանյան մի շարք առաջատար ընկերությունների ղեկավարների:
Քննարկվել են հեռահաղորդագրության եւ տեղեկատվական ոլորտներում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:
Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ու առաջատար լրատվական ընկերությունների հետ Արցախի համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա` հույս հայտնելով, որ այն կպահպանվի նաեւ ապագայում:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ Հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք:
 

← Վերադառնալ ցուցակին