Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Արցախի Հանրապետության Նախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

18.06.2018

 Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված վերջին օրերին մայրաքաղաքում եւ մի շարք շրջաններում ուժեղ քամու եւ տեղացած կարկուտի հետեւանքների վերացմանն ուղղված միջոցառումներին:

Նախագահն ընդգծել է բնական աղետների հետեւանքների պատշաճ մակարդակով վերացման անհրաժեշտությունը՝ այս ուղղությամբ հանձնարարականներ տալով շահագրգիռ կառույցների ղեկավարներին:

Աշխատանքների համակարգման նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ` պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ:

← Վերադառնալ ցուցակին