Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

ԱՀ պետական նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Բուժաշխատողի օրվա կապակցությամբ

21.06.2018

Հարգելի՛ բուժաշխատողներ

Ընդունեք ջերմագին շնորհավորանքներս ձեր մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ:

Անգնահատելի է ձեր վաստակը՝ սկսած Արցախյան գոյապայքարի առաջին օրերից մինչև այսօր: Դուք մշտապես կանգնած եք մեր պետության յուրաքանչյուր քաղաքացու կողքին՝ ի սպաս դնելով ձեր մասնագիտական հմտություններն ու կարողությունները:

Կարևորելով ձեր հանրային առաքելությունը և բարձր գնահատելով ձեր կատարած աշխատանքը՝ Արցախի իշխանությունները անում են հնարավորը՝ հանրապետության բուժհիմնարկների պայմանների բարելավման, տեխնիկական վերազինման և մասնագիտական վերապատրաստման ուղղությամբ:

Համոզված եմ, որ այսուհետ ևս ձեր մասնագիտական ներուժը կծառայեցնեք մեր ժողովրդի առողջության պահպանման ու բարելավման վեհ գործին:

 

← Վերադառնալ ցուցակին