Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Հանդիպում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի հետ

11.07.2018

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին ընդունել է ՀՀէներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը, քննարկվել են ՀՀ եւ ԱՀ համապատասխան գերատեսչությունների կապերի ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր:
Այնուհետեւ տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Արցախի էներգետիկ ոլորտում մի շարք ռազմավարական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ԱՀ Նախագահի խորհրդական - Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: 

← Վերադառնալ ցուցակին