Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Խորհրդակցություն ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների եւ խմբակցությունների ղեկավարների հետ

26.10.2018

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 25-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների եւ խմբակցությունների ղեկավարների հետ:
Քննարկվել են հիփոթեքային վարկավորման ոլորտում նոր քաղաքականության մշակմանը եւ բնակարանաշինությանն առնչվող հարցեր:
Նախագահը պահանջված է համարել նման քննարկումները՝ նշելով, որ դրանք հնարավորություն են տալիս ավելի արդյունավետորեն իրականացնել պետական տարբեր ծրագրեր:
Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

← Վերադառնալ ցուցակին