Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանին

27.10.2018

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 27-ին ընդունել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանին:

Պետական նախարարը բարձր է գնահատել Արցախի տնտեսության մեջ համալսարանի ունեցած տեխնոլոգիական ներդրումը: Գ. Մարտիրոսյանի խոսքով՝ հատկապես ինժեներական և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում գնահատելի է բուհի առաջընթացը, և ցանկալի է, որ ապագա համագործակցության տիրույթում հաշվի առնվեն նշված ուղղությունները:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ռեկտոր Ո. Մարուխյանը նշել է, որ համագործակցության օրակարգում անպայման տեղ կգտնեն պետնախարարի առաջարկությունները: Նա պատրաստակամություն է հայտնել նաև բուհի առաջատար կենտրոններում պարբերաբար վերապատրաստումներ կազմակերպել էներգետիկայի, բնապահպանության և կիբեռանվտագության ոլորտների արցախցի մասնագետների համար:

Ողջունելով արված առաջարկները՝ Գ. Մարտիրոսյանը դրանք պահանջված է համարել Արցախի տնտեսության համար և հավաստիացրել, որ կարվի հնարավորը փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին