Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Հանդիպում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի հետ

05.11.2018

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին եւ նրա տեղակալ Միքայել Փաշայանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, քննարկվել են հարկային եւ մաքսային քաղաքականության ոլորտում երկու հայկական հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: 

← Վերադառնալ ցուցակին