Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Այցելություն Մարտունու շրջանի Ծովատեղ գյուղ

06.12.2018

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 5-ին այցելել է Մարտունու շրջանի Ծովատեղ գյուղ եւ ծանոթացել տեղի դպրոցի աշխատանքային ու շենքային պայմաններին:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել ԱՀ Նախագահի խորհրդական, ակադեմիկոս Գրիգորի Գաբրիելյանցի կողմից հիմնադրված <<Ապագա սերունդների հիմնադրամ>>-ին՝ դպրոցի տեխնիկական հագեցվածության գործում ունեցած ավանդի համար` նշելով, որ գյուղական բնակավայրերի դպրոցական ցանցի արդիականացումը հանրապետությունում կրթության զարգացման կարեւոր ուղղություններից մեկն է:

 

← Վերադառնալ ցուցակին