Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Հունվարի 1-ից Արցախում կգործի առանձին սոցիալական խմբերին բնակարանների տրամադրման նոր կարգ. պետական նախարարը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

28.12.2018

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը դեկտեմբերի 28-ին անց է կացրել սոցիալական ծրագրերով բնակարանների հատկացման ծրագրի վերաբերյալ աշխատանքային խորհրդակցություն:

Ողջունելով ներկաներին՝ Գ. Մարտիրոսյանը աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության, Ստեփանակերտի քաղաքապետարանի, շրջվարչակազմերի համապատասխան պատասախանատուներին տեղեկացրել է, որ 2019 թ. հունվարի 1-ից, համաձայն կառավարության որոշման, առաջնորդվելու են առանձին սոցիալական խմբերին բնակարանների տրամադրման նոր կարգով: «Հաշվի առնելով, որ կառավարության առաջնահերթություններից մեկը մեր բնակչությանը բնակտարածքով ապահովելու խնդիրն է՝ հանձնարարում եմ հստակեցնել բոլոր արտոնյալ խմբերի ցանկերը, ցուցակների ճշգրտման ընթացքում կետ առ կետ ուսումնասիրել բոլոր հարցերը: Այս կապակցությամբ, ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում հավասարաչափ պետք է իրականացնել իրազեկման աշխատանքներ և տրվեն անհրաժեշտ լուծումներ», - իր խոսքում նշել է պետական նախարարը և ավելացրել, որ հերթացուցակների կազմման ընթացքը պետք է լինի թափանցիկ և հրապարակային՝ բարձրացնելով տվյալ գործընթացի նկատմամբ հասարակության վստահության մակարդակը:

Ամփոփիչ խոսքում պետնախարարը նշել է, որ նման ձևաչափով հանդիպումները հաճախակի են լինելու և, բոլոր առաջարկությունները ընդունվելու են ի գիտություն:

 

← Վերադառնալ ցուցակին