Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Գրիգորի Մարտիրոսյանը ընդունել է Հովհաննես Մովսիսյանի գլխավորած պատվիրակությանը

14.05.2019

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մայիսի 14-ին ընդունել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը, Հայաստանի հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը, «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Նարեկ Ադամյանը և խորհրդական Լևոն Մարգարյանը։

Ողջունելով հյուրերին՝ Գ. Մարտիրոսյանը կարևորել է հանրության հետ պարզ և թափանցիկ աշխատելու համար տեղեկատվական դաշտում նոր գործիքակազմով ու նոր հարթակներով ընթանալու առաջնահերթությունը, մասնավորապես՝ կադրերի վերապատրաստման, փորձի փոխանակման առումով:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հ. Մովսիսյանը ներկայացրել է Արցախ ժամանելու հիմնական նպատակները, ինչպես նաև փոխգործակցության խորացման ուղղությամբ նախատեսվող աշխատանքների լայն շրջանակը: Նա նշել է, որ իրենք պատրաստ են ՊՈԱԿ-ին կից նորաբաց «Օրբելի» հետազոտական կենտրոնի փորձագիտական ներուժը ներդնել տարբեր ուղղություններով Արցախի համար և Արցախում ուսումնասիրություններ կատարելուն:

Հանդիպման վերջում զրուցակիցները պայմանավորվածություններ են ձեռք բերել հեռահողորդակցության հասանելիության և արցախյան հեռուստատեսության ու ռադիոյի տեխնիկական ու ծրագրային վերազինման անհրաժեշտության խնդիրների լուծման ուղղությամբ համատեղ աշխատանքներ իրականացնելու հարցերի շուրջ:

 

 

← Վերադառնալ ցուցակին