Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Հանդիպում «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի մասնագետների հետ

03.10.2019

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 3-ին ընդունել է «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի մի խումբ մասնագետների, ովքեր սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 3-ը տեղի մասնագետների հետ իրականացրել են քաղաքացիների հետազոտություններ և վիրահատություններ: Պետական նախարարը բարձր է գնահատել «Adventist Health Glendale» կազմակերպության և առողջապահության նախարարության միջև փոխգործակցության բարձր մակարդակը՝ այդ համատեքստում կարևորելով բնակչության առողջության պահպանման ուղղված հետեվողական աշխատանքը:
Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի խոսքով՝ առաջատար մասնագետներն այսօրերին իրականացրել են ավելի քան 80 բարձր տեխնոլոգիական վիրահատություններ, խորհրդատվություններ, աշխատել են գյուղական բնակավայրերում:
Պատվիրակության անդամներն իրենց տպավորություններն են փոխանցել պետական նախարարին՝ փորձի փոխանակման ծրագիրը որակելով արդյունավետ,:
Հանդիպումն ընթացել է հարց ու պատասխանի ձևաչափով:
Քննարկվել են Արցախի առողջապահության ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին