Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Տեղի է ունեցել ջրի ազգային խորհրդի անդրանիկ նիստը

03.10.2019

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի նախագահությամբ հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել ջրի ազգային խորհդի անդրանիկ նիստը, որտեղ քննարկվել են խորհրդի գործունեությանն առնչակից հարցեր:
Բացման խոսքում պետական նախարարը կարևորել է այսօրինակ խորհրդի առկայությունը, նշել, որ ազգային խորհրդի գործունեության հիմքում պետք է դրված լինի միջգերատեսչական համագործակցության և համակարգման, ինչպես նաև շահագրգիռ կառույցների միջև տեղեկատվության փոխանակման ապահովումը: Օրակարգային հարցերից էր ջրի ազգային խորհրդի քարտուղարի ընտրության հարցը: Գ. Մարտիրոսյանի առաջարկով խորհրդի քարտուղար է ընտրվել ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարի տեղակալ Ալեքսանդր Գասպարյանը:
Նիստում ամփոփ տեղեկատվություն է տրամադրվել Արցախում գործող հիդրոէլեկտրակայանների մասին, ներկայացվել է ՀԷԿ-եր կառուցող կազմակերպությունների ներկայացրած հայտերի մասին տեղեկանքը, ըստ որի նախատեսվում է ևս 4 փոքր ՀԷԿ-ի շինարարություն:
Խորհրդի անդամների առաջարկով հարցը հանվել է օրակարգից՝ լրացուցիչ քննարկումներ ծավալելու և մասնագիտական եզրակացությունն ուսումնասիրելու նպատակով:
Ջրի ազգային խորհդի անդրանիկ նիստում տեղի է ունեցել մտքերի փոխանակություն ջրային էկոհամակարգերը պահպանելու, ջրային ռեսուրսի կայուն զարգացումն ու օգտագործումն ապահովելու շուրջ:

← Վերադառնալ ցուցակին