Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Պետնախարարն ընդունել է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի պատվիրակությանը

18.10.2019

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ Գ. Մարտիրոսյանը կարևորել է փոխադարձ այցերն ու համապատասխան մասնագետների ներգրավմամբ համատեղ ծրագրերի իրականացումը, որը լիովին տեղավորում է նախորդ հանդիպումների ընթացքում ուղենշված փոխհամագործակցության ձևաչափում: «Հանրության հետ թափանցիկ, նոր գործիքակազմով աշխատելը կառավարության առաջնահերթություններից է և այս առումով ակնկալում եմ կոնկրետ ոլորտներում տեղեկատվության բարձրացման առումով ընդգծված ուշադրություն»,- իր խոսքում նշել է պետական նախարարը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հ. Մովսիսյանը նշել է, որ պատրաստ են ինչպես «Օրբելի» կենտրոնի, այնպես էլ ՊՈԱԿ-ի մասնագիտական ներուժը ծառայեցնել մասնագետների վերապատրաստման, Արցախի մասին տեղեկատվության բարձրացման ուղղությամբ:
Զրուցակիցները քննարկել են նաև Արցախի տեղեկատվական դաշտի խնդիրներն ու զարգացման հեռանկարները:
 

← Վերադառնալ ցուցակին