Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Գյուղնախարարության պատրաստականության ստուգում ՔՊ ծրագրով

21.10.2019

Արցախի Հանրապետության պետական նախարար, քաղաքացիական պաշտպանության պետ Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 21-ին քաղպաշտպանության ուսումնավարժության պլանային ստուգման ծրագրով հերթական հանդիպումն է ունեցել գյուղատնտեսության նախարարությունում: Գրիգորի Մարտիրոսյանը լսել է բույսերի և կենդանիների պաշտպանության հանրապետական ծառայության պետի զեկույցը՝ «Անհետաձգելի միջոցառումների անցկացման կազմակերպումը և կարգը «Օդային տագնապ» և «Ուշադրություն բոլորին» ազդանշանների դեպքում» թեմայով: Եվս մեկ անգամ հստակեցվել են միջոցառումների անցկացման ծավալները, ժամկետներն ու ներգրավված ուժերը, նրանց ղեկավարներին տրվող առաջադրանքները: Պետական նախարարը հանձարարել է շարունակական աշխատանք տանել գերատեսչության քաղպաշտպանության պլանի կատարելագործման ուղղությամբ, կազմակերպել դասընթացներ, որի ուսումնական պլանը պետք է հաստատվի դեկտեմբերին: 

← Վերադառնալ ցուցակին