Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Հանդիպում ՊԲ բարձրագույն սպայակազմի և հանրապետության տարածքային կառավարման մարմինների մասնակցությամբ

31.10.2019

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի մոտ հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել հանդիպում՝ նվիրված ռազմավարական զորավարժության շրջանակում պատերազմական հաստիքներին կցագրված անձնակազմով համալրման գործընթացին: Անդրադարձ է եղել տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների և ՊԲ փոխգործակցությանը: Հանդիպմանը մասնակցել են պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը, Ստեփանակերտի քաղաքապետը, շրջվարչակազմերի ղեկավարներն ու ՊԲ բարձրագույն սպակայակազմը:
Պետական նախարարը ուշադրություն է հրավիրել ընթացքում ի հայտ եկած որոշ կազմակերպա-իրավական խնդիրների, որոնց լուծման ուղղությամբ պետք է տարվեն նպատակային, հասցեական աշխատանքներ:
Հանդիպմանը պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը ներկայացրել է ռազմավարական զորավարժությանը պատերազմական հաստիքներին կցագրված անձնակազմով համալրման ընդհանուր վերլուծությունն ու արդյունքները: Առանձին զեկույցներով հանդես են եկել շրջանների վարչակազմերի պատասխանատուները: Վերջում բանակի հրամանատարը կարևորելով զորավարժությանն ընդգրկված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների դերակատարությունը՝ խրախուսել է վարչակազմերի ղեկավարներին զորահավաքը բարձր մակարդակով անցկացնելուն օժանդակելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին