Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Ոստիկանության ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում

30.11.2019


Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին մասնակցել է Ոստիկանության ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Նախագահը շնորհավորել է ոստիկաններին մասնագիտական տոնի առթիվ, պետական պարգեւներ հանձնել մի խումբ ծառայողների:
«Ուզում եմ մեկ անգամ եւս արժեւորել այն բարդ ու կարեւոր ծառայությունը, այն ամենօրյա քրտնաջան ու անձնվեր աշխատանքը, որ իրականացնում եք դուք՝ պաշտպանելով մեր քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, մարդու, հասարակության եւ պետության շահերը, հետեւողական պայքար մղելով հանցագործությունների եւ իրավախախտումների դեմ: Դա իսկապես չափազանց կարեւոր է մեր պետության եւ քաղաքացիների բնականոն գործունեության ապահովման համար»,- ընդգծել է իր ելույթում Նախագահ Սահակյանը՝ հավելելով, որ պետք է համառ աշխատանք տանել մասնագիտական ունակությունների շարունակական կատարելագործման եւ գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին