Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Բակո Սահակյանը եւ Նիկոլ Փաշինյանը մասնակցել են նորակառույց սպայական բնակելի շենքի շահագործման հանձնման հանդիսավոր արարողությանը

28.01.2020


Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 28-ին այցելել են Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի՝ հյուսիս-արեւմտյան հատվածում տեղակայված զորամասերից մեկը եւ մասնակցել նորակառույց սպայական բնակելի շենքի շահագործման հանձնման հանդիսավոր արարողությանը:
Նախագահը շնորհավորել է զինծառայողներին Հայրենյաց պաշտպանի օրվա եւ բնակարանամուտի կապակցությամբ՝ մաղթելով նրանց անփորձանք ծառայություն եւ ամենայն բարիք:
Նույն օրը նախագահ Սահակյանը ներկա է գտնվել հանրապետության հյուսիսային հատվածում տեղակայված զորամասում նորակառույց զինանոցի բացմանը: 

← Վերադառնալ ցուցակին