Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ

22.05.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 22-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Հարությունյանին պաշտոնական լիազորությունները ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք:
Իր հերթին նախագահ Հարությունյանը երախտագիտություն է հայտնել ՀՀ իշխանություններին Արցախին բոլոր հարցերում սատար կանգնելու համար՝ հավաստիացնելով, որ կգործադրվեն բոլոր ջանքերը Մայր հայրենիքի հետ փոխգործակցությունն ավելի սերտացնելու նպատակով:
Այնուհետև հայկական երկու հանրապետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել անվտանգության, տնտեսության եւ մի շարք այլ ոլորտներին առնչվող տարբեր հարցերի շուրջ: 

← Վերադառնալ ցուցակին