Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Արայիկ Հարությունյանն ընդունել է «Դարի ղողանջ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արթուր Հովհաննիսյանին

26.08.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 26-ին ընդունել է «Դարի ղողանջ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արթուր Հովհաննիսյանին:
Քննարկվել են հանրապետությունում մշակութային կյանքի զարգացմանը վերաբերող հարցեր: Հատուկ անդրադարձ է կատարվել Արցախի շրջանների մշակութային հաստատություններն անհրաժեշտ գործիքներով համալրելու խնդիրներին: 

← Վերադառնալ ցուցակին