Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանին

27.08.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 27-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գնդապետ Վահե Ղազարյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ ոստիկանապետ Աշոտ Հակոբջանյանը, քննարկվել են Արցախի և Հայաստանի գործընկեր կառույցների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Երկուստեք կարևորվել է երկու հայկական հանրապետությունների իրավապահ մարմինների միջև ավելի ակտիվ և համակարգված աշխատանքը, որը դրականորեն կազդի իրենց առջև դրված խնդիրների արդյունավետ լուծման վրա:

 

← Վերադառնալ ցուցակին