Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Արայիկ Հարությունյանը և Նիկոլ Փաշինյանը ՊԲ շտաբում մասնակցել են ծառայողական խորհրդակցության

30.08.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 30-ին Պաշտպանության բանակի շտաբում մասնակցել են ծառայողական խորհրդակցության։
Զեկույցով հանդես է եկել ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը։ Նա հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին է ներկայացրել բանակաշինության հետ կապված ընթացիկ աշխատանքները և հետագա անելիքները։ Քննարկվել են ռազմական փոխհամագործակցությանը վերաբերող հարցեր։ 

← Վերադառնալ ցուցակին