Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Արայիկ Հարությունյանը և Նիկոլ Փաշինյանը N զորամասում ներկա են գտնվել նոր ճաշարանի բացման հանդիսավոր արարողությանը

30.08.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 30-ին այցելել են առաջնագծի տարբեր հատվածներ, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ, ծանոթացել ծառայության պայմաններին:
Հայկական երկու երկրների ղեկավարները նշել են, որ պաշտպանական խնդիրները շարունակում են մնալ ամենաառաջնայինը, և իշխանությունները միջոցներ չեն խնայելու անվտանգային համակարգն անընդհատ կատարելագործելու համար:
Նախագահ Հարությունյանն ու վարչապետ Փաշինյանը այցելել են նաև Պաշտպանության բանակի հարավային թևում տեղակայված N զորամաս և ներկա գտնվել ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ նոր ճաշարանի բացման հանդիսավոր արարողությանը:
Այցի ընթացքում նրանց ուղեկցում էին ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանը և Ջալալ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

← Վերադառնալ ցուցակին