Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Նախագահ Հարությունյանն ընդունել է աշխարհի ռեկորդակիրներ Յուրի և Արթուր Սաքունց եղբայրներին

07.09.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է աշխարհի ռեկորդակիրներ Յուրի և Արթուր Սաքունց եղբայրներին:
Հանրապետության նախագահը շնորհավորել է մարզիկներին՝ սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում սահմանած նոր ռեկորդների կապակցությամբ, որոնք տղաները նվիրել են Արցախի Հանրապետության օրվան: Յուրի Սաքունցը ձեռքերի վրա հենված դիրքում ատամներով քաշելով տեղից շարժել է 4տ 100 կգ քաշով ավտոմեքենան, իսկ Արթուր Սաքունցին հաջողվել է ատամներով քաշելով տեղից շարժել 12տ քաշով ավտոբուսը:
Նախագահ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել մարզիկներին և նշել, որ մարզական նման կարևոր միջոցառումները մեծապես նպաստում են Արցախի ճանաչելության բարձրացմանը ողջ աշխարհում:
Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար Սամվել Շահրամանյանը: 

← Վերադառնալ ցուցակին