Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Նախագահ Արայիկ Հարությունյանի ստորագրած հրամանագրերի համաձայն՝ ԱՀ կառավարության կազմում նոր նշանակումներ են կատարվել

18.12.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր ԱՀ կառավարության կազմում նոր նշանակումներ կատարելու մասին:
Մասնավորապես՝ Կարեն Բորիսի Դանիելյանը նշանակվել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարար՝ ազատվելով Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։
Ժիրայր Մելսիկի Միրզոյանն ազատվել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնից։
Հայկ Ռուբենի Խանումյանը նշանակվել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։
Նախագահի ստորագրած մեկ այլ հրամանագրով՝ Արթուր Շահենի Պետրոսյանն ազատվել է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ 

← Վերադառնալ ցուցակին