Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Պետական նախարարը ներկայացրել է առողջապահության նորանշանակ նախարարին

23.12.2020

ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը դեկտեմբերի 23-ին առողջապահության նախարարության աշխատակազմին ու բուժհաստատությունների ղեկավար կազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Միքայել Հայրիյանին: Պետական նախարարը, ի դեմս նախկին նախարար Արարատ Օհանջանյանի, շնորհակալություն է հայտնել ոլորտի ներկայացուցիչներին կորոնավիրուսային համավարակի և պատերազմական շրջանում ցուցաբերած բարձր պատասխանատվության և արհեստավարժության համար՝ վստահություն հայտնելով, որ առաջիկայում ևս բուժանձնակազմը կշարունակի պատվով հաղթահարել առկա խնդիրներն ու մարտահրավերները: Այդ համատեքստում Գրիգորի Մարտիրոսյանը վստահություն է հայտնել, որ Միքայել Հայրիյանի փորձն ու մասնագիտական գիտելիքները լավագույնս կծառայեն համակարգի հետագա կատարելագործմանն ու զարգացմանը:
Իր հերթին նորանշանակ նախարարը շնորհակալություն է հայտնել հանրապետության նախագահին վստահության համար՝ հավաստիացնելով, որ իրականացնելու է ամենը՝ ազգաբնակչության սպասելիքներն արդարացնելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին