Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Նախագահ Արայիկ Հարությունյանը ծանոթացել է նոր բնակավայրի հիմնադրման աշխատանքներին

13.02.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 13-ին այցելել է Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքի վարչական տարածք և ծանոթացել նոր բնակավայրի հիմնադրման աշխատանքներին:
Պետական և բարեգործական միջոցներով կառուցվելիք շուրջ 200 նորակառույց բնակելի տները նախատեսված են շրջանի անօթևան մնացած ընտանիքների համար: ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի, քաղաքաշինության և տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարների, ԱԺ պատգամավորների և շրջանի պատասխանատուների հետ միասին երկրի ղեկավարը տեղում ծանոթացել է ապագա բնակավայրի պայմաններին՝ ընդգծելով, որ բացի բնակարաններից ու դրանց կահավորումից, գյուղական համայնքներում հաստատվող անօթևան մնացած յուրաքանչյուր ընտանիքի կառավարությունը կտրամադրի տնտեսական գործունեություն ծավալելու անհրաժեշտ պայմաններ: 

← Վերադառնալ ցուցակին