Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Նախագահ Հարությունյանն ընդունել է ՀՀ Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանին

16.02.2021

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 16-ին ընդունել է ՀՀ կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանին և կոմիտեի նախագահի տեղակալ Արամ Պետրոսյանին։ Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան կառույցների համագործակցությանը վերաբերող հարցեր: Նախագահն ընդգծել է, որ ռազմական գործողություններից հետո մեծ ծավալի քաղաքաշինական ծրագրեր են իրականացվում, և այս իմաստով կարևոր է ՀՀ Կառավրության հետ համագործակցված ու ներդաշնակ աշխատանքը։ Հանդիպմանը մասնակցել է ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Կարեն Շահրամանյանը։ 

← Վերադառնալ ցուցակին