Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությանը

22.02.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 22-ին ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությանը:
Երկրի ղեկավարը կարևորել է ՀՀ և ԱՀ գործընկեր կառույցների միջև եղած համագործակցության մակարդակն՝ ընդգծելով, որ պետք է շարունակել նոր ջանքերի գործադրումն Արցախի ինչպես հանրակրթական, այնպես էլ բուհական համակարգերում կրթության որակյալ մակարդակ ապահովելու համար:
Վահրամ Դումանյանն իր խոսքում նշել է, որ Արցախ են ժամանել նախարարության բոլոր պատասխանատուների հետ, և այցի շրջանակում նախատեսված է քննարկել օրախնդիր հարցերի մեծ շրջանակ:
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը և ԱՀ նախագահի խորհրդական Արմեն Սարգսյանը:

 

← Վերադառնալ ցուցակին