Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարին

03.03.2021

ԱՀ պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մարտի 3-ին այցելել է էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարություն ու աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Արմեն Թովմասյանին: Խոսելով առկա մարտահրավերների, և հատկապես հետպատերազմյան շրջանում տնտեսությունը վերականգնելու հետևողական քայլերից, պետական նախարարը հույս է հայտնել, որ ոլորտի նոր ղեկավարը կանի առավելագույնը՝ ռազմավարական բնագավառներում պետական քաղաքականության լիարժեք իրականացման հարցում:
Գրիգորի Մարտիրոսյանը շնորհավորել է Արմեն Թովմասյանին և մաղթել արգասաբեր աշխատանք:

*****

Արմեն Թովմասյանը ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալն էր: Մինչ այդ տարբեր պաշտոններ է զբաղեցրել ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի, ապա արտադրական ենթակառուցվածքների նախարարության և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմերում:
 

← Վերադառնալ ցուցակին