Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ընդունել է ՀՀ առողջապահության նախարարին

05.03.2021

Մարտի 5-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ընդունել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությանը:
Նախագահն իր երախտագիտությունն է փոխանցել ՀՀ առողջապահության համակարգին, որը պատերազմի օրերին և դրանից հետո հազարավոր կյանքեր է փրկել և շարունակում է պայքարել վիրավորների առողջության համար:
Հանդիպմանը, որին մասնակցել է ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը, քննարկվել են երկու գերատեսչությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հետպատերազմական Արցախում առողջապահության համակարգի արդիականացման գործընթացի վրա:
«Արցախի Հանրապետությունում առողջապահությունը պետք է լինի որակյալ ու անվճար և այլ սոցիալական երաշխիքների հետ նպաստի Արցախում ժողովրդագրական վիճակի բարելավմանը»,- խնդիրն այսպես է ձևակերպել նախագահ Արայիկ Հարությունյանը: 

← Վերադառնալ ցուցակին