Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

ԱՀ պետական նախարարն ընդունել է ՀՀ առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությանը

06.03.2021

ԱՀ պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մարտի 5-ին ընդունել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը, որին մասնակցել է ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը, քննարկվել են զույգ պետությունների առողջապահության ոլորտների համատեղ միջոցառումների և ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:
Գրիգորի Մարտիրոսյանը գոհունակությամբ ընդգծել է ՀՀ և ԱՀ առողջապահության նախարարությունների միջև համագործակցության բարձր մակարդակը, ինչը, հատկապես, արտահայտվել է պատերազմական ժամանակաշրջանում և հաջողությամբ շարունակվում է այսօր: Այդ համատեքստում, անդրադարձ է կատարվել պատերազմի ժամանակ վիրավորված զինծառայողների և քաղաքացիական անձանց բուժման, ֆիզիկական ու հոգեբանական վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքներին, ինչպես նաև կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի միջոցառումներին:
 

← Վերադառնալ ցուցակին