Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Պետական նախարարը մի շարք հանձնարարություններ է տվել «Covid-19»-ի իրավիճակի վերահսկման նպատակով

09.10.2021

 Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 9-ին հրավիրել է խորհրդակցություն, նվիրված «Covid-19» համավարակի տարածման կանխարգելման ու բուժման ընթացիկ ու նախատեսվող աշխատանքներին: Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակի մասին զեկույցներով հանդես են եկել ԱՀ առողջապահության նախարարության մասնագետները՝ ընդգծելով վերջին շրջանում հիվանդացության աճի արագ տեմպերը: Առողջապահության նախարարը ներկայացրել է պատվաստման ցուցանիշները հանրապետությունում՝ շեշտելով, որ վարակի տարածման կանխարգելման գլխավոր մեխանիզմը ժամանակին պատվաստվելն է:
  Տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում մայրաքաղաքում ու շրջաններում կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների շուրջ: Խորհրդակցության ավարտին Արտակ Բեգլարյանը մի շարք հանձնարարություններ է տվել բժշկական պարագաների ապահովվածության, պատվաստման աշխատանքների արդյունավետության բարձրացման, ախտահանիչ միջոցառումների անցկացման և այլ ուղղություններով: Պետական նախարարը նաև հորդորել է բնակիչներին զերծ մնալ բազմամարդ միջոցառումներից և պատվաստվել:

← Վերադառնալ ցուցակին