Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Արցախի Հանրապետության նախագահը նոյեմբերի 20-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

20.11.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 20-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ ԱՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Աշոտ Հակոբջանյանի և ԱԱԾ բարձրաստիճան սպայական կազմի մասնակցությամբ:
Քննարկվել են հանրապետության ներքին և արտաքին անվտանգային հարցեր:
Երկրի ղեկավարը տվել է մի շարք հանձնարարականներ առկա մարտահրավերների հաղթահարման ու հնարավոր անվտանգային հիմնախնդիրների կանխարգելման ուղղությամբ: 

← Վերադառնալ ցուցակին