Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Հանդիպում համայնքապետերի հետ

14.02.2014 - ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը երեկ` փետրվարի 13-ին հանդիպել է համայնքապետերի համար կազմակերպվող դասընթացների մասնակիցների հետ:

Ուսանողական աշխատանքների մրցույթ «Արցախի Հանրապետության տնտեսական զարգացումը» թեմատիկայով

13.02.2014 - Արցախի Հանրապետության կառավարությունը հայտարարում է ուսանողական աշխատանքների մրցույթ՝ «Արցախի Հանրապետության տնտեսական զարգացումը» թեմատիկայով, որին կարող են մասնակցել ԱՀ ԲՈՒՀ-երի՝ բակալավրիատում և մագիստրատուրայում սովորող բոլոր ուսանողները:

Պետությունը կսուբսիդավորի բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի մի մասը

11.02.2014 - Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը, որը վարում էր վարչապետ Արա Հարությունյանը: Գործադիրի հավանությանն արժանացած երկու որոշում վերաբերում էր Արցախի գործարար միջավայրին. հաստատվեցին գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը և պետություն-մասնավոր գործընկերության

Շարունակվում են համայնքների ղեկավարների դասընթացները

10.02.2014 - Այսօր ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ողջունել է համայնքների ղեկավարների համար կազմակերպվող շարունակական դասընթացների այս տարվա առաջին խմբի մասնակիցներին: Փոխվարչապետը կարևորել է կառավարության նախաձեռնությամբ անցած տարի մեկնարկած ծրագիրը` համայնքների ղեկավարների գիտելիքների ամրապնդման, օրենսդրական դաշտի փոփոխություններին ու լրացումներին

ԼՂՀ կառավարությունը և վարչապետի մամլո քարտուղարը ստեղծել են իրենց պաշտոնական էջերը ֆեյսբուքում և թվիթերում

08.02.2014 - Արցախի Հանրապետության կառավարությունը «ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծել է իր պաշտոնական էջը, որը նպատակ ունի բարձրացնելու կառավարության գործունեության թափանցիկությունն ու հրապարակայնությունը: Այն նաև հնարավորություն կտա քաղաքացիներին հետադարձ կապ պահել գործադիրի հետ՝ հանդես գալով հարցերով և առաջարկություններով:

Վարչապետը մասնակցել է Սոսի և Մարտունու համայնքապետերի հաշվետվությունների ներկայացմանը

07.02.2014 - Փետրվարի 7-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն այցելեց Սոս գյուղ և Մարտունի քաղաք՝ այդ համայնքների ղեկավարների՝ 2013 թ. գործունեության հաշվետվությունների ներկայացմանը մասնակցելու և տեղի բնակչության հետ հանդիպելու նպատակով: